Ինչո՞ւ էր Աննա Հակոբյաննն այցելել Սյունիք. «Հրապարակ»
![]() 195 Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 09:35 «Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, նախընտրական արշավի շրջանակներում երեկ Սյունիք է մեկնել։ Նա զբոսնել է համայնքապետարանի մոտակայքում, տեսանկարել այդ պահերը, հավանաբար, որպեսզի հետո քարոզչական հոլովակ դարձնեն, ապա այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց։ Առիթը դպրոցի սպորտդահլիճի բացումն է եղել, որը մեկ անգամ արդեն «բացել» էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ապրիլի 26-ին։ Որոշել են մեկ անգամ ևս բացումն անել՝ արդեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իսկ դպրոցի տնօրեն Աշոտ Գևորգյանը իշխանությունների «սրտի թեկնածուն» է՝ ընդգրկված է լինելու «Իմ քայլի» նախընտրական ցուցակում: Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի կինը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն նրան հրաժարվել են ընդունել։ Ի դեպ, Սյունիքում միակ պաշտոնյաները, որոնք ընդունել են Աննա Հակոբյանին, եղել են մարզպետը, փոխմարզպետն ու իմքայլական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
