Նոր ի հայտ եկած փրկիչները․ «Ժողովուրդ»
![]() 212 Շաբաթ, 22 մայիսի, 2021 թ., 10:05 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ քաղաքական դաշտում հայտնվում են տարբեր երկրների մշտական բնակիչներ, որոնք իրենց ողջ կյանքում ապրում և գործունեություն են ծավալում ապահով Ռուսաստանում, բայց ընտրությունից ընտրություն հիշում են իրենց հայրենիքի մասին, վերադառնում «հյուրախաղերով» և մեր երկիրը օրհասական արհավիրքից փրկելու հայտ ներկայացնում։ Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ առաջինը ներկայացրեց գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, որն անգամ սպիտակ վրաններ էր տեղադրել Բաղրամյան պողոտայում և 44 օր ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին, սակայն իր հայտարարությունից երկու ամիս անց Փաշինյանը դեռ նույն պաշտոնն է զբաղեցնում։ Մյուս հայտնված փրկիչը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, որն այս օրերին ՀՀ-ում է և փրկության անտեսանելի ճիգեր է գործադրում։ Մեկն էլ ՀԴԿ-ի հետ դաշինք կազմած Տիգրան Արզաքանցյանն է, որը եկել է էլի փրկության հայտով, քանի որ Հայաստանի «անդունդը վտանգված է» (մեջբերումն իրենն է)։ Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նրանց՝ Հայաստան գալը, մեծադիր պաստառներով մայրաքաղաքը ողողելը ժամանակավոր բնույթ է կրում, և անհաջողությունից հետո կվերադառնան սիրելի Ռուսաստան, կշարունակեն ապրել ապահով՝ մոռանալով մեզ պատուհասած վտանգների մասին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
