Որո՞նք են մի շարք հայկական ԶԼՄ-ներում Իրանի վերաբերյալ հրապարակված լուրերի նպատակները. #Parstoday
![]() 512 Կիրակի, 23 մայիսի, 2021 թ., 19:40 Իրանական Parstoday կայքը գրում է. «Վերջերս հայկական մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվեցին լուրեր՝ կապված իրանցի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցի և դրա նպատակների, այնուհետև՝ Իրանում 160 հայ զինծառայողների ներկայության վերաբերյալ: Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Սկզբում, հայկական լրատվամիջոցներից մեկը, վկայակոչելով Երևանի Զվարթնոց օդանավակայանի իր աղբյուրները, հաղորդեց, որ իրանցի 10 ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Հայաստան: Այնուհետև մեկ այլ լրատվամիջոց, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնեց, որ իրանցի ռազմական պաշտոնյաներն առաջարկել են իրանական զորքերը տեղակայել Հայաստանում, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընդունել առաջարկը: Ավելի ուշ հրապարակվեց Իրանում 160 հայ զինծառայողների գտնվելու և նրանց վերադարձի համար Թեհրանի կողմից նախապայման առաջարկելու մասին լուրը, որը պաշտոնապես հերքվեց Երևանում Իրանի դեսպանության կողմից: Բայց կարևորն այն է, թե ո՞րն է այս լուրերի հրապարակման նպատակը: Հակառակ Իրանի ռազմական պաշտոնյաների՝ Հայաստան այցի մասին լուրերին, որոնք կարելի է նորմալ համարել՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունները, հաջորդ երկու նորությունները այլ նպատակներ ունեն: Դրանք կապված են տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխության և «Զանգեզուրի միջանցքի» կապակցությամբ Իրանի վերջին դիրքորոշման հետ: Հայաստանում ռազմական ուժ տեղակայելու՝ Իրանի առաջարկի վերաբերյալ լուրերի հիմնական լսարանը Ադրբեջանում է, հատկապես՝ այդ երկրի անջատողական և պանթյուրքական հոսանքները: Նման լուրերի նպատակն է Ադրբեջանում հակաիրանական մթնոլորտ հրահրել: Իսկ «Ենի մասավաթ» թերթը, որը ոչ պաշտոնապես ներկայացնում է Ադրբեջանի նախագահի դիրքորոշումները, վերահրապարակելով հայկական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերը, կարծես արտացոլում է «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Իլխան Շահինօղլուի և քաղաքական փորձագետ Չիրչին Միրզա Բիգլուի տեսակետերը և հղում անելով վերջիններիս, Ադրբեջանին կոչ է անում խզել բոլոր հարաբերություններն Իրանի հետ: Սակայն որևէ մեկը տրամաբանական պատասխան չունի այն հարցին, թե ինչպես կարող է Իրանը տեղակայել իր ռազմական ուժերը տարածաշրջանում՝ հաշվի առնելով ռուս սահմանապահների կողմից իրանա-հայկական սահմանի վերահսկողությունը: Հայ զինվորների՝ Իրանում գտնվելու մասին լուրն, ի տարբերություն նախորդ լուրերի, թիրախավորում է Հայաստանի հասարակական կարծիքը՝ նպատակ ունենալով վնասել Իրան-Հայաստան հարաբերություններին՝ շահարկելով Ղարաբաղյան վերջին պատերազմում ռազմագերիների և անհետ կորածների զգայուն հարցը: Հաշվի առնելով ասվածը, Ադրբեջանում և Հայաստանում հակաիրանական տրամադրությունների հրահրումը կարող է ունենալ մեկ ընդհանուր նպատակ՝ ազդել Իրանի դիրքորոշման վրա՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» և հարևանների հետ պաշտոնական սահմանների վերաբերյալ դիրքորոշման վրա: Այս դիրքորոշումը վերջին օրերին բազմիցս ընդգծվել է Իրանի տարբեր պաշտոնյաների կողմից: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
