Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քայլական կոնգլոմերատը 100 կիլոմետր արագությամբ հերքումներ էր տարածում». Զոհրաբյան

«Քայլական կոնգլոմերատը 100 կիլոմետր արագությամբ հերքումներ էր տարածում». Զոհրաբյան
361
Կիրակի, 23 մայիսի, 2021 թ., 22:20

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անգլիական Anglo Asian mining ընկերությունը ներդրումներ է անելու թուրքին հանձնված Արցախի տարածքներում:
Երբ դեռ կապիտուլյացիոն խայտառակության ստորագրումից օրեր առաջ գրեցի, որ Ադրբեջանը արդեն Շուշին հռչակել է իր մշակութային մայրաքաղաքը և 2021-ի օգոստոսին Շուշիում ադրբեջանական խոհանոցի միջազգային փառատոն է նախաձեռնել, քայլական կոնգլոմերատը կրկին ընկավ ցնցակաթվածի մեջ ու րոպեում 100 կիլոմետր արագությամբ հերքումներ տարածեց լկտի ստի եւ հեղափոխության սուրբ արժեքները ոտնահարելու մասին։
Օգոստոսին Շուշիում փառատոնը, այդուհանդերձ, կայանալու է, իսկ այսօր Ալիևը պաշտոնապես հրավիրեց բրիտանացի գործարարներին ներդրումներ անել Արցախի զավթված տարածքներում և մասնավորապես Քարվաճառում, որտեղ կան բնական լուրջ պաշարներ։
Մեծ Բրիտանիայի Anglo Asian mining ընկերությունը, որը դեռևս պատերազմից ամիսներ առաջ Ադրբեջանի հետ Զանգելանի ոսկու հանքի շահագործման պայմանագիր էր կնքել, արդեն հայտարարել է ներդրումների մասին, իսկ բրիտանական մի շարք այլ ընկերություններ թուրքին հանձնված մեր տարածքներում պատրաստվում են տնտեսական լուրջ ներդրումներ անել։
Մնացածը՝ no comment»: