Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մի քանի անհայրենիք ստահակների համար այդ հողերն «անպետք, անմշակ, ոչ բնակելի» հողեր են»․ Արմեն Դանիելյան

«Մի քանի անհայրենիք ստահակների համար այդ հողերն «անպետք, անմշակ, ոչ բնակելի» հողեր են»․ Արմեն Դանիելյան
218
Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 13:05

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջօրյա ռեժիմով մեր ականջներում մազոլ է արվում թշնամի ադրբեջանին հողեր հանձնելու կամ տալու մասին...
Եթե դա կիրառվում է քաղաքական ինչ-ինչ նպատակներով, մեղմ ասած, անբարոյականություն է...
Իսկ եթե այն համապատասխանում է իրականությանը և այս կերպ փորձ է արվում ժողովրդին «հաշտեցնել» հողերից հրաժարվելու մտքի հետ, ավելին է, քան անբարոյականությունը...
Մի քանի անհայրենիք ստահակների համար այդ հողերն «անպետք, անմշակ, ոչ բնակելի» հողեր են, իսկ մի ողջ ժողովրդի համար պարզապես իր հայրենիքն է...
Ոչ մեկ չի կարող այն հանձնել թշնամուն ու մնալ անպատիժ... առավել ևս՝ մատ թափ տալ ժողովրդի վրա...»։