«Վահե՛ Ղալումյան, ախր դու Հայաստանի ԱԺ պատգամավոր ես, ոչ թե Ադրբեջանի Միլի Մեջլիսի». Ոսկան Սարգսյան
![]() 491 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 20:25 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, իմ հին ծանոթ Վահե Ղալումյանն ասում է, որ Տավուշում մեր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան, այդ մասին հայտարարել է նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Նրանք, ոնց որ, Ադրբեջանի շահերի պաշտպաններն են Հայաստանում։ Իսկ նրանք գիտե՞ն, որ Տավուշի մարզից հազարավոր հեկտար տարածքներ՝ Կոթիում, Բերդավանում, Բերքաբերում, Վազաշենում, Մովսեսում, Բերդի տարածաշրջանի բարձունքները գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։ Վահե Ղալումյան, ախր դու Հայաստանի ԱԺ պատգամավոր ես, մեր բյուջեից ես փող ստանում, ոչ թե Ադրբեջանի Միլի Մեջլիսից։ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի կործանում և իր հետ տանում, փչացնում է այլոց, ամբողջ կյանքում ձեր վրա է մնալու հողատուի պիտակը, մտածեք, 27 օրից իշխանություն է փոխվելու»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
