Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանն ու Քոչարյանը հասկանում են՝ ոչ մեկ իրենցից 51 տոկոս չի հավաքելու». Անդրիաս Ղուկասյան

«Փաշինյանն ու Քոչարյանը հասկանում են՝ ոչ մեկ իրենցից 51 տոկոս չի հավաքելու». Անդրիաս Ղուկասյան
296
Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 22:40

Հայ Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է, թե Ռուսաստանն այսօր փորձում է զրոյացնել Մինսկի խմբի օրակարգը՝ ստեղծելով եռակողմ ֆորմատ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) ճանապարհի բացման շուրջ, սահմանի հաստատման հարցի շուրջ։

«Օրակարգը տանում է Մինսկի խմբի տակից, և ինքը մնում է ֆորմատ, որին կարգավորելու որևէ հարց չի մնում։ Սա ռազմավարություն է»,- ասել է նա:

Խոսելով ՀՀ ներքաղական իրավիճակի մասին և գալիք ընտրություններին անդրադառնալով՝ Ղուկասյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը հասկանում են, որ ոչ մեկ իրենցից 51 տոկոս չի հավաքելու, հարցումներն էլ են դա ցույց տալիս։ Ռազմավարությունը հետևյալն է՝ գնալ առնվազն երեք շարասյուներով, որպեսզի երեքը միասին ստանան 51 տոկոս։ ՔՊ-ն իր առաջ խնդիր է դրել հավաքել 40 տոկոս և ունի սատելիտ պրոյեկտներ, որոնք 5-ական տոկոս հավաքելով՝ կձևավորեն այդ 50 տոկոսը և առաջին փուլում հնարավոր կլինի հաղթել։ Ռոբերտ Քոչարյանը մոտենում է նույն եղանակով, բայց ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» իրենց առաջ խնդիր են դնում հավաքել 30 տոկոս և 10-ական տոկոս՝ «Պատիվ ունեմ» դաշինքը և Գագիկ Ծառուկյանը։ Այս երկու ռազմավարությունները իրար հակադրվում են, գրեթե նույն էլեկտորատի վրա են փորձելու աշխատել։ Ստեղծվում են փոքր պրոյեկտներ, որոնք նպատակ ունեն չկողմնորոշված մարդկանց մոտ ստեղծել շահագրգռվածություն՝ այս կամ այն կուսակցությանը ձայն տալու, որոնք ակնհայտ է՝ որևէ լուրջ ծրագիր չեն կարող ներկայացնել, այդ թվում նաև՝ ռուսական օլիգարխների երեք պրոյեկտ մտնում է այդ առաքելության մեջ։ Իրենց խնդիրն է՝ կրկնել 2007 թվականի էֆեկտը, երբ փոշիացվեց 26 տոկոս ձայն՝ բազմաթիվ կուսակցությունների միջև»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանն ու Քոչարյանը հասկանում են՝ ոչ մեկ իրենցից 51 տոկոս չի հավաքելու». Անդրիաս Ղուկասյան