«Քոչարյանը և Փաշինյանն ասում են՝ ՀՀ-ը պիտի ՌԴ-ի վասալը մնա»․ Անդրիաս Ղուկասյան
![]() 352 Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 23:05 Հայ Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում, խոսելով ՀՀ-ում տիրող նախընտրական գործընթացների մասին և թե որ բևեռին է առավել կողմնակից Ռուսաստանը, ասել է. «Ե՛վ Քոչարյանը, և՛ Փաշինյանը խոսում են, որ ՀՀ-ը պետք է շարունակի մնալ ՌԴ-ի վասալ պետությունը և դրանում է մեր ապահովությունը։ Բոլորի ուղերձները նույնն են։ Տարբեր էլեմենտներ են, բայց բոլորն էլ ունեն նույն նպատակը՝ ՀՀ-ը շարունակի մնալ ՌԴ-ի վասալ պետությունը և տեղի ունենա Արցախյան հարցի կարգավորումը այն սկզբունքով, որը ռուս-թուրքական համերաշխության և ռազմական համատեղ գործունեության իմաստով հանդիսանում է դրա գինը։ Իմ ասածում որևէ հակառուսական խոսք չկա, մենք խոսում ենք պետությունների շահերի մասին, ոչ թե հուզական մոտեցում եմ ես ներկայացնում։ Սա իրավիճակի այն բացահայտումն է, որին մենք պետք է բաց աչքերով նայենք՝ առանց հուզական նոտաների և հստակ հասկանանք՝ իսկ մեր ժողովրդին ի՞նչ է հարկավոր, մենք համամի՞տ ենք այդ թեզի հետ, որ միայն ՌԴ-ի վասալի դիրքում գտնվելով և Արցախից հրաժարվելով է ապահովվում մեր անվտանգությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
