Մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5 հազար 200 հեկտարով պակասել են։ Օրինակ՝ եթե 2016 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հա, 2017-ին՝ 294 հազար 500, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900, ապա անցյալ տարի դրանք կազմել են 222 հազար 700 հա։
Այսինքն՝ անգամ հեղափոխությունից հետո, երբ հասարակության մեջ ամենամեծն է եղել ապագան Հայաստանի հետ կապելու ձգտումը, միևնույնն է, հետևողականորեն մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվել:
Բայց այս իրավիճակում հետաքրքիր մեկ այլ վիճակագրություն է արձանագրվել: Անցած մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը 19 հազար 400 տոննայով: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին հավաքվել է 350 հազար 400 տոննա ցորեն, 2017-ին՝ 176 հազար 400, 2018 թվականին՝ 187 հազար 500 տոննա, 2019-ին՝ 112 հազար 600, իսկ անցյալ տարի՝ 132 հազար տոննա, սա այն դեպքում, երբ ցորենի ցանքատարածությունները պակասել են 500 հա-ով: Եթե նախորդ տարի այդ թիվը կազմել է 59 հազար 400 հա, 2019-ին դրանք 59 հազար 900 հա էին:
Ու հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ցանքատարածքները կրճատվել են, ցորենի բերքատվությունն ինչի՞ հաշվին է ավելացել. գուցե կոմիտեն նկարչությամբ է զբաղված, կամ էլ Հայաստանը ցորեն է ներկրում Ռուսաստանի Դաշնությունից, և դա վիճակագրության մեջ «եղանակ է փոխում»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
24022.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
58519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
57119.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
233216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
168415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
88414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
207413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
89612.11.2026, 16:00