«Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլև մեծացրել են իրենց կոնտինգենտը». Նաիրի Հոխիկյան
![]() 360 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 10:30 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր սենսացիոն լուրերով ու հայտարարություններով իշխանությունը, և նրան սպասարկող մամուլը փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը մոռացնել տալ։ Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից Սյունիքի Մեծ Իշխանասարի և Սև լճի հատվածում ավելի քան 3,5կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականները շարունակում են կանգնած մնալ նույն տեղում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ադրբեջանցիները կամ նրանց մի մասը նահանջել է, չի համապատասխանում իրականությանը։ Կրկնում եմ, որ թշնամու զորքը պարտադիր պետք է հետ քաշվի առնվազն դեպի ելման դիրքեր, հակառակ դեպքում Գորիսը մշտապես կլինի թիրախի տակ, իսկ Սիսիանից այն կողմ դեպի Սյունիքի այլ բնակավայրեր ու Արցախ մեկնելը կդառնա վտանգավոր։ Հանրությանը խաբելու, մոլորեցնելու և տարբեր հայտարարություններով շեղելու փոխարեն ՀՀ իշխանությունը պարտավոր է ձեռք առնել բոլոր միջոցները՝ թշնամուն մեր ռազմավարական տարածքներից հանելու համար»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
