«Սա խոսակցություն է Հայաստանի ինքնիշխանության աստիճանի մասին». Հակոբ Բադալյան
![]() 259 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 23:50 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարում է Հայաստանի հետ գործակցության 2020-25 հնգամյա ռազմավարության երկու առանցքային ուղղությունները՝ ժողովրդավարական անցման շարունակության աջակցություն և տնտեսական արդիականացման միջոցով Հայաստանի հանրության տնտեսական անվտանգության աստիճանի բարձրացում: Այս թիրախների բազմակողմ և բազմաշերտ կարևորության մասին խոսելը թվում է ավելորդ: Ըստ էության՝ սա խոսակցություն է Հայաստանի ինքնիշխանության աստիճանի մասին: Եվ բնականաբար, սա բարեգործության մասին խոսակցություն չէ, այլ քաղաքական և ընդհուպ ռազմա-քաղաքական շահի, և ըստ այդմ՝ հույժ կարևոր է, որպեսզի Հայաստանում գտնվի այդ շահի վրա համատեղ աշխատանքի պատրաստ գործընկերային պատասխանատու սուբյեկտների շրջանակ: Այդ շրջանակը չպետք է և չի կարող սահմանափակվել միայն կառավարության շրջանակով՝ ով էլ լինի կառավարության ղեկին: Միևնույն ժամանակ, շատ կարևոր է գործընկերային շրջանակի «բծախնդիր» ընտրությունը, որպեսզի հնգամյա ռազմավարությունն իսկապես ծառայի Հայաստանի հնարավորությունների համակարգային և խորքային դիվերսիֆիկացիային ու ինքնիշխանության բարձրացմանը, այլ ոչ թե մարդիկ մի ձեռքով առնչվեն դրան ուղղված լիցքերին, մյուսով դրանք մատնեն «եվրասիական հողանցման»»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
