Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պատերազմը չի ավարտվել․ տեղափոխվել է Հայաստան»․ Արփինե Հովհաննիսյան

«Պատերազմը չի ավարտվել․ տեղափոխվել է Հայաստան»․ Արփինե Հովհաննիսյան
294
Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 21:35

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգե՜լի հայրենակից, մենք էլի զոհ ունենք: Գեղարքունիքում: Պատերազմը չի ավարտվել: Տեղափոխվել է Հայաստան:
նիկոլը պատերազմի հոմանիշն է: Նա մահվան խորհրդանիշն է: Նա անպաշտպանության սիմվոլն է: Իր սեփական վախի ու անզորության զոհը: Մեզ էլ հետը զոհ դարձրածը:
Եթե անգամ խղճում կամ հավատում եք նրան, միևնույն է պիտի հասկանաք, որ ինքը չի կարողանում: Ինքը պարտված ու ապիկար ղեկավար է: Ինքը ձախողել է, ինչը հնարավոր էր: Նա ունակ չէ ապահովել արժանապատիվ խաղաղություն, թե կուզեք՝ անգամ անարժանապատիվ խաղաղություն»: