Բայրամովը նախապայմաններ է առաջ քաշել «խաղաղության համաձայնագրի» դիմաց
![]() 216 Երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ., 23:45 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, հայտարարել է, թե «Ղարաբաղի դեօկուպացիան պայմաններ է ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»: Նա հնարավոր է համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, եթե Հայաստանը «հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը: Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նաև ասվում է. «Նախարարն իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղի վերականգնման և վերաինտեգրման թեմային՝ նշելով, որ Ադրբեջանն այս ուղղությամբ կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել, և ԵԱՀԿ-ն կարող է իր ներդրումն ունենալ այս գործընթացում»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
