ՀԱՊԿ-ից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «Ժողովուրդ»
![]() 279 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 09:25 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն ընդունվել են ի գիտություն, խորհրդակցական աշխատանքները շարունակվում են. ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանից ադրբեջանական զորքի հետ քաշվելու վերաբերյալ, և որ չի բացառում, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Հայաստանից ադրբեջանական զորքը դուրս բերելու համար։ Այս ուղղությամբ Հայաստանի դաշնակցի՝ ՀԱՊԿ-ի քայլերի տեմպից Փաշինյանը դժգոհ էր։ Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում էր, որ ՀՀ-ն դիմեց ՀԱՊԿ-ին, արդյունքում էլ սկսվեցին հակառուսական ակցիաներ որոշ ուժերի կողմից, թե կառույցը չի օգնում։ «Բաքուն փորձեց այդպես ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, և դա նրան հաջողվեց»,- ասաց նա։ Հիմա, ըստ նրա, առաջացել է սահմանների դեմարկացիայի խնդիրը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտությունը, իսկ Ռուսաստանն առաջարկել է այս գործընթացում միջնորդ լինել։ «Կողմերը պետք է համաձայնության գան, թե ինչպես են ցանկանում դեմարկացիան անել։ Եվ դա կարող է լինել ինչ-որ մեկի միջնորդությամբ, որը կարող է լինել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մեկ այլ երկիր»,- ասաց նա»։ Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
