Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանը երկու նպատակ ունի այս գործողություններով». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանը երկու նպատակ ունի այս գործողություններով». Նիկոլ Փաշինյան
329
Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 11:45

«Հանրությունը պետք է համախմբած լինի բանակի, պետական ինստիտուտների շուրջ»,- Կառավարության նիստում, անդրադառնալով Գեղարքունիքի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների հարցին, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը երկու նպատակ ունի այս գործողություններով․ «Նպատակներից մեկը այն է, որ տարբերակ կա իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց ԶՈՒ ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես սովորական բան: Երկրորդ սցենարն այն է, որ հրահրվի ռազմական բախում՝ իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպետք է տանք, մեր պահանջը հստակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա մեր տարածքից, և մենք լինելու ենք սթափ, շրջահայաց»,-ասաց նա: