«Եթե բոլոր պլանները կատարվեն, մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք». Սոս Ջանիբեկյան
452
Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 20:20
Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Էսքան զուգադիպություններ չեն լինում պռոստը: Ուրեմն ... 1) Ուրեմն էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում Պարսկաստանից խողովակն անցնի Հայաստանով, Վրաստանով ու մտնի Եվրոպա: 2) Էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ չի ուզում հնդիկները ու չինացիները սյունիքով ճանապարհ անցկացնեն դեպի Եվրոպա: 3) Էս ամեն ինչի պատճառը ցարն ա, որ ուզում ա գան հետ նենց մարդիկ ովքեր հանցակից են հյուսիս-հարավ ճանապարհի փողերի անհետացմանը և շինարարական աշխատանքների միտումնավոր խափանողը: 4) Ցարը չի ուզում, որ պարսիկները իրանց նավթը և գազը անցկացեն Հայաստանով, և Հայաստանը էներգետիկ իմաստով դուրս գա ռուսի կախվածությունից: 5) Ցարն է հրահրում պատերազմ, որ այդ աշխարհագրական ամենաթանկարժեք տարածքները, որը մերն է այս պահին կտրի մեզնից և վերցնի իր տիրապետության տակ, ահա թե ինչու ամեն գնով պետք է խուսափել պատերազմից: Եթե աշխարհի այս բոլոր պլանները, որոնք կապված են մեզ հետ կատարվեն, մենք կանկախանանք ռուսից և ահավոր կզարգանանք, որովհետև Ռուսը և Նախկին ղեկավարները ամեն կերպ խաբել են, որ մեր գոյությունը կախված է միայն իրանցից: Իհարկե, մի հարցում չեն խաբել, Աստված չանի, որ ցարը Սիրիայի պատմություն բերի գլխներիս: Եթե Սիրիա եք սարքելու գլխներիս, տենց էլ ասեք, ասենք՝ քաք ենք կերել, կներեք: Ինչ պետք է անել, որ միանալ ամողջ աշխարհին և Սիրիայի օրը չընկնել: Համբերել, մնալ սառնասիրտ, հույզերն չտրվել: Սա է իմ ոչ մասնագիտական վերլուծությունը, համարեք բոլորով նստած խոսում ենք և ես էլ իմ կարծիքը հայտնեցի: Երբ իրերը դնում եմ իրանց տեղերը, ամեն ինչ պատկերավոր է դառնում և նահանջում են հույզերս: Հ. Գ. Խնդրում եմ, նախկին ռուս-հայկական իշխանավորներ, թողեք դառնանք աշխարհի մի մաս, զարգանանք, թե՛ որպես տրանզիտ, թ՛ որպես քաղաքակիրթ ապագա ունեցող պետություն: էդ ռուսաստանամաֆյոզական բարքերը դրեք մի կողմ, արդեն հին են աշխարհում, թողե՛ք առաջ գնանք, ադրբեջանցուն էլ քսի մի՛ տվեք վրեքներս, ախպերական: Ցարը և իրա աշխատակազմը աշխարհում իրանց գազից բացի աշխարհում ոչ մի բարիք չունի: Ք....-ի կ....նա քաղցր, էդ կարգախոսը վաղուց մաշվել ա: էս նոր դար ա, պարոնա՛յք: Եթե Սիրիա չդառանք, ամեն ինչ լավ է լինելու»: