«Իմ առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում». ՀՀ առաջին նախագահ
![]() 469 Հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ., 22:50 «Ղարաբաղյան խնդրի լուծման առաջին փուլում պետք է վերադարձնեինք Լաչինն ու Քելբաջարը՝ պահպանելով Լաչինի միջանցքը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ևս մեկ անգամ հակամարտության լուծման իր առաջարկը ներկայացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այդ դեպքում Լաչինի միջանցքը ոչ թե լինելու էր ինչպես հիմա է՝ 4 կմ-անոց հատված, այլ առնվազն 22 կմ։ «Ունենում էինք ԼՂԻՄ-ի ամբողջ սահմաններ՝ Խորհրդային Միության ժամանակների։ Եթե այսօր մեր ժողովրդին ասվի՝ համաձա՞յն եք այսպիսի վիճակի, կարգավիճակի, ուրախությունից կմեռնի»,- նշեց ՀՀ առաջին նախագահը։ Այս տարբերակում Արցախի վերջնական կարգավիճակ չէր արձանագրվում։ Վերականգնվում էին ԼՂԻՄ-ի սահմանները, ստանում էինք Լաչինի 22 կիլոմետրանոց միջանցքը և սկսում էինք բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի վերաբերյալ։ «Այդ բանակցությունների ժամանակ (արդեն այս բոլոր հրատապ հարցերը լուծելուց հետո) անցնում էինք երկրորդ էտապին, որտեղ Ղարաբաղը ներկայացված էր որպես հավասար կողմ՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան։ Ստեղծվում էր հատուկ հանձնաժողով՝ Մինսկի խմբի հովանու ներքո և այս երեքի՝ Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի համաձայնության դեպքում վճռվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այսինքն՝ Ղարաբաղը ունենում էր վճռական ձայն»– ասաց Տեր–Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ այս հնարավորությունները կորցրեցինք, երբ Ղարաբաղը դուրս թողնվեց բանակցությունների գործընթացից։ ՀՀ առաջին նախագահը վստահեցնում է՝ իր առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ իր առաջարկած պլանով չէր որոշվելու Արցախի վերջնական կարգավիճակը, Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ աշխարհում նման շատ օրինակներ կան, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի դեպքում է։ «Ժամանակները փոխվում են, սահմանների նշանակությունը սկսում է կորչել։ Ամբողջ Եվրոպայում սահմաններ չկան արդեն, ինչ-որ հաջողվել է Եվրոպային, արևելքի երկրներին ինչո՞ւ չի կարող հաջողվել»,– ասաց ՀՀ առաջին նախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
