Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սյունիքի մի շարք բդեշխներ, որ Քոչարյանի թիմից են, փորձում են խոչընդոտել հավաքները». Հայկ Մարտիրոսյան

«Սյունիքի մի շարք բդեշխներ, որ Քոչարյանի թիմից են, փորձում են խոչընդոտել հավաքները». Հայկ Մարտիրոսյան
366
Շաբաթ, 29 մայիսի, 2021 թ., 10:10

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺԲ-ն մեկնել է Սյունիք:
Սյունիքի տեղական մի շարք բդեշխներ, որ Քոչարյանի թիմի մասն են՝ ամեն կերպ փորձում են խոչընդոտել կայանալիք հավաքներին:
Հավաքները կայանալու են:
Ո´չ Սյունիքն իբրև թե պաշտպանող, բայց իրականում այն Մոսկվայի միջոցով թշնամուն հանձնող նախկինները, որոնց մի մասը Սյունիքում համայնքապետեր են և ո´չ Սյունիքը թշնամուն ուղղակի նվիրել պատրաստվող ներկաները մեզ չեն կարողանալու կանգնեցնել:
Ազգային ապագան այլընտրանք չունի»: