«Գործողությունների հաջորդ քայլը գտնվում է Ադրբեջանի տիրույթում»․ Հայկ Կոնջորյան
![]() 388 Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 12:35 «Թե՛ վարչապետի և թե՛ խորհրդարանական մեծամասնության կողմից խոսվել է, որ մենք օգտագործում ենք հնարավոր բոլոր միջոցները, որ առաջացած խնդիրը կարգավորենք»,- այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Կոնջորյանը։ «ՀԱՊԿ-ը ևս ունի իր կառուցակարգերը և որոշակի ժամկետները։ Բնականաբար, տեմպի մասով կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ տեղի ունենար, սակայն դա մեզ չի դնում այնպիսի վիճակի մեջ, որ դադարենք ինչ-որ գործողություններ անել»,- նշեց պատգամավորը։ «Ինչպես գիտենք, վարչապետի կողմից առաջարկ է արվել՝ երկու կողմից զորքերը հայելային ձևով հետ քաշելու։ Ըստ էության, գործողությունների հաջորդ քայլը գտնվում է Ադրբեջանի տիրույթում․ ադրբեջանական կողմը զորքերը պիտի հետ քաշի ելման դիրքեր, որ հնարավոր լինի սկսել այն քննարկումները, որոնց մասին խոսվել է»,- հավելեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
