Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ու ոչ ոք ձայն չի հանում». Արմեն Դուլյան

«Ու ոչ ոք ձայն չի հանում». Արմեն Դուլյան
299
Երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ., 18:30

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ու ոչ ոք ձայն չի հանում...
Իհարկե, պարզ է, որ քաղաքական ուժերը կպած զբաղվում են ընտրություններին նախապատրաստվելով ու շատ բան չեն նկատում.... Բայց, կներեք, ախր ինչպես ոչ մի կուսակցություն չնկատեց, որ երեկ վարչապետի պաշտոնակատարը կոնկրետ սահմանեց հեռուստաբանավեճի օրը՝ հունիսի 18, այն դեպքում, երբ Հանրայինում օրը չեն էլ որոշել.... Այդ բանավեճին վարչապետի պաշտոնակատարը հրավիրեց երկու նախկին նախագահներին այն դեպքում, երբ Հանրայինը որևէ մեկին դեռ հրավեր չի ուղարկել.... Բայց ինչու ենք զարմանում, երբ ժամանակին ճիշտ նույն կերպ՝ ինքնակամ հայտարարվեց արտահերթ ընտրությունների օրը.... Մի երկու հիշեցնող եղավ, թե ընտրությունների կոնկրետ օրը նշանակել, ըստ Սահմանադրության, միայն ու միայն նախագահի գործն է.... Մի քիչ փնթփնթացին ու բոլորը կուլ տվեցին.... Հիմա ընդհանրապես ձեն-ձուն չկա որևէ կուսակցությունից.... Ընտրություններով են զբաղված»: