«Ադրբեջանը դանդաղեցնում է Նախիջևանի հետ կապող մայրուղու շինարարության ընթացքը». Նաիրի Հոխիկյան
![]() 504 Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 13:10 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը դանդաղեցնում է Նախիջևանի հետ կապող ավտոմայրուղու շինարարության ընթացքը՝ նախատեսելով ավարտին հասցնել 2023-ի աշնանը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե մինչև 2021-ի աշուն իրենք կկարողանան շահագործման հանձնել Հորադիզ-Միջնավան-Աղբենդ ավտոճանապարհը, որը կմիանա ՀՀ Մեղրիի ճանապարհին և կհասնի Նախիջևան։ Արցախի հարավային ու գրեթե ամբողջությամբ հարթավայրային շրջաններով անցնող 114կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը թե ինչո՞ւ են որոշել դանդաղեցնել, ի՞նչ կապ ունի դա տարածաշրջանային լարվածության ու հատկապես Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի հետ, այս պահին դժվար կլինի ասել։ Համենայն դեպս, Ադրբեջանն այլևս չի շտապում օր առաջ ցամաքային կապով միանալ Նախիջևանին։ Դա պարունակում է մի շարք դրական ու բացասական լիցքեր, որոնք կկարողանանք հասկանալ առաջիկա ամիսների ընթացքում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
