Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կառավարությունը և իշխող խմբակցության պատգամավորները պետք է գեղեցիկ ձևով փաթեթավորվեին պոլիէթիլենային տոպրակներում և ․․․»․ Էդգար Ղազարյան

«Կառավարությունը և իշխող խմբակցության պատգամավորները պետք է գեղեցիկ ձևով փաթեթավորվեին պոլիէթիլենային տոպրակներում և ․․․»․ Էդգար Ղազարյան
342
Երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ., 21:50

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի լուսանկարում պատկերված է 2015 թվականին Վարշավայի զինվորական Պանթեոնում ավելի քան 70 տարի առաջ զոհված լեհ զինվորականների մասունքների հուղարկավորության արարողություն, որին մասնակցել են Լեհաստանի վարչապետը, Ազգային պաշտպանության նախարարը, բարձրաստիճան այլ այրեր։
Մյուս լուսանկարում՝ 2020 թվականի պատերազմում զոհված հայ զինվորների մասունքներն են՝ հրադադարը հաստատելուց շուրջ 7 ամիս անց, դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում։ Այդ օրը Հայաստանի վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթած խեղկատակը մեկնել է Փարիզ՝ ծննդյան տարեդարձը տոնելու, իսկ օրեր առաջ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրված ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներողություն է խնդրում կատարվածի համար։
Ցանկացած նորմալ և առողջ հասարակություն ունեցող երկրում, նման փաստի առթիվ, կառավարության ողջ կազմը և իշխող խմբակցության պատգամավորները պետք է գեղեցիկ ձևով փաթեթավորվեին պոլիէթիլենային տոպրակներում և ․․․․․․․․․ (յուրաքանչյուրը կարող է ունենալ իր առաջարկը)»։