«Ձեր գերիներին պահանջեք Մակրոնից». հայ գերիների վերադարձի համար Մոսկվա մեկնած պաշտոնյաները վերադարձել են ձեռնունայն
![]() 589 Հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ., 19:35 Մոսկվայում ավարտվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանի, սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանի, Արցախում Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովի մասնակցությամբ կայացած հանդիպումն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով։ 168.am–ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում հայկական կողմին հիշեցրել են, որ Արցախում խաղաղապահ առաքելությունը ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, գերիների հարցով ակտիվորեն աշխատում է ռուսական կողմը, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների հարցով բանակցելու փոխարեն՝ Փարիզում աջակցություն է խնդրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։ Ըստ կայքի տեղեկությունների՝ այս հանդիպման արդյունքում գեթ մեկ գերու վերադարձի հարց հնարավոր չի եղել լուծել և, ինչպես Մուրադովը, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչները Հայաստան են վերադարձել ձեռնունայն։ «Դե փորձեք Մակրոնից էլ պահանջել ձեր գերիներին»,- ասվել է հայկական կողմին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
