Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե պատասխան տալու բան կա, 7 ամիս ինչո՞ւ ձայնը դուրս չէր գալիս». Դ. Մալխասյան

«Եթե պատասխան տալու բան կա, 7 ամիս ինչո՞ւ ձայնը դուրս չէր գալիս». Դ. Մալխասյան
395
Շաբաթ, 05 հունիսի, 2021 թ., 16:05

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը հիմա էլ հայտարարում է, թե Գլխավոր շատբի նախկին պետը պետք է Շուշիի համար պատասխան տա: Փաստորեն Շուշին հանձնելը Ծառուկյանի ու Վանեցյանի գրպանից բացի, ուզում է գցել նաև Օնիկի գրպանը:
Եթե պատասխան տալու բան կա, բա 7 ամիս ինչո՞ւ ձայնը չէր դուրս գալիս:
Սա նույն հեքիաթների շարքից է, երբ կապիտուլյացիայից հետո Նիկոլը հայտարարեց, թե մեզ ուզում էին վերացնել, որ նախկինների դավաճանությունը չբացահայտենք: 7 ամիս է՝ կես դավաճան չի բացահայտվել:
Այս որակի պետության ղեկավարն ուղղակի սպառնալիք է պետության ու ազգի համար»: