Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մինչև վերջ անկեղծանում է՝ հանրությանը շոկի ենթարկելու աստիճան». Ստյոպա Սաֆարյան

«Մինչև վերջ անկեղծանում է՝ հանրությանը շոկի ենթարկելու աստիճան». Ստյոպա Սաֆարյան
437
Կիրակի, 06 հունիսի, 2021 թ., 19:30

Քաղաքագետ, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ովքեր ժողովրդին ժեխ էին ասում․․․
Ռ․ Քոչարյանի նախընտրական հանդիպման ժամանակ համակիրներից մեկը Տանզանիայի որսի մասին հարց է տալիս։ Թեկնածուն մինչև վերջ անկեղծանում է՝ հանրությանը շոկի ենթարկելու աստիճան, թե ինքը բնությունը շատ սիրում ու հարգում է, ընտրվելու դեպքում էլ որսը դիտարկելու է որպես ոչ միայն իր անձնական հոբբիի բավարարման միջոց, ալ նաև մեծ կալիբրով ղեկավարներ հրավիրելու, երկրի ղեկավարի հանդեպ վստահություն ստեղծելու ու Հայաստան ներդրումներ բերելու միջոց․․․
Բայց միամիտ չլինեք․ միայն թեկնածուն չէ ապրում միջնադարյան թագավորական պանյատներով՝ մրցակիցներին դուելի կանչի, իր հետ հարաբերվողներին փոշմանացնի, մրցակիցներին մինչև քոքը մաշացնի։ Համակիրն էլ կափարիչի նման գտել է կճուճին ու ասում է՝ «ոչխարհի հոտը, որին առյուծն է առաջնորդում, ավելի ուժեղ է, քան թե առյուծների խումբը, որին ոշխարհն է առաջնորդում»․․․
Ահա «էլիտայի» ողջ պատկերացումը հասարակության, պետության, ներդրումների, տնտեսական զարգացման մասին։
Փաստորեն ժեխ-ը դեռ կարգին նամուսով բառ էր, կարան նաև հասարակութանը ոչխարհի հոտի հետ էլ համեմատեն․․․
Օր չկա, որ չցնցեն մարդկային քաղաքակրթությանն ու բանականությունը»: