Նախընտրական քարոզչության մեկնարկի օրը ԲՀԿ-ի կողմից արձանագրվել է խախտում. հայտարարություն
![]() 384 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 10:00 Ընտրությունների վերահսկման կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում հունիսի 7-ին՝ նախընտրական քարոզչության մեկնարկի օրը, Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրել է խախտում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Մասնավորապես, Արարատի մարզի տարբեր հանրային վայրերում դիտարկվել է հետևյալ հայտարարությունը. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով ս.թ. հունիսի 6-ից Մասիսի կոնյակ-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և անհատապես տեղում կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակ, Երևանյան 7, Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց»: ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «նախընտրական քարոզչության ժամանակ... թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուի անունից խաղողագործներին նման առաջարկ կատարելն իրենից ներկայացնում է նախընտրական քարոզչության ժամանակ տրվող՝ խաղողի մթերման ծառայությունների խոստում, ինչն արգելված է օրենքով: Ընտրությունների վերահսկման կոմիտեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կոչ է անում վերացնել նշված խախտումը և նախընտրական քարոզչությունն իրականացնել սահմանված կարգին համապատասխան»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
