Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
342
Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 20:40

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1560»: