«4 փաստ, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը կործանել Արցախը». Նարեկ Սարգսյան
![]() 304 Երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ., 17:10 ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «4 փաստ, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը կործանել Արցախը: Փաստ 1. 1997 թվին վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանը վիժեցրել է Արցախի հարցում Տեր-Պետրոսյանի համաձայնեցրած տարբերակը, որով Հայաստանը, առանց որևէ կրակոցի, ստանում էր ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքը, այլ նաև Լաչինի ողջ շրջանը և անորոշ ժամանակով նաև Քարվաճառի շրջանը: Պլանը վիժեցնելուց հետո 23 տարի շարունակ, այսպես կոչված, «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ժամանակահատվածում սահմանում զոհվել են հազարավոր զինվորներ, Հայաստանով չի անցել Բաքու-Ջեհյան նավթամուղը, Հայաստանը կորցրել է միլիարդավոր կամ տասնյակ միլիարդավոր դոլարներ և դարձել տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը: Փաստ 2. 1998-ին օգտագործելով վարչապետի լծակները՝ Քոչարյանը գլխիվայր շուռ է տվել ընտրությունների արդյունքը և նախագահ ընտրված Կարեն Դեմիրճյանին զրկել է նախագահի պաշտոնն զբաղեցնելու իրավունքից: Կարեն Դեմիրճյանը թերևս Տեր-Պետրոսյանից հետո միակ մարդն էր, որը քաջություն ուներ Արցախի մասին մեր ժողովրդին ասելու ողջ ճշմարտությունը: Նրա անձնական կապերը Հեյդար Ալիևի և Ռուսաստանի հետ անշուշտ օգնելու էին, որ Հայաստանը կրկին առանց որևէ կրակոցի Արցախի հարցում ստանար խաղաղության պայմանագրի այնպիսի տարբերակ, որը չէր զիջի Տեր-Պետրոսյանի ստացած տարբերակին: Փաստ 3. 2008-ի հերթական անգամ Ռոբերտ Քոչարյանը կեղծել է ընտրությունները և կազմակերպել մարտի 1-ի սպանդը, որի արդյունքում նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն նախագահի աթոռը զավթել է Սերժ Սարգսյանը: Տեր-Պետրոսյանի իշխանության պարագայում ամենաշատը 5 տարվա ընթացքում՝ մինչև 2013 թիվը՝ առաջի նախագահը ստորագրելու էր խաղաղության պայմանգիրը և լուծելու էր Արցախի հարցը: Ամենաուշը 2013-ին Հայաստանն ընտրելու էր նոր նախագահ և խաղաղ, անզոհ ու ապաշրջափակված վիճակում սրընթաց զարգանալու էր: Փաստ 4. Քոչարյանը 10-ամյա կառավարման ընթացքում չի գործադրել ոչ մի ջանք խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը համաձայն չէ: Սակայն նրան ոչինչ չէր խանգարում միակողմանի ստորագրել փոխզիջումային փաստաթղթի տակ, ինչից հետո Ռուսաստանը և ողջ միջազգային հանրությունը ճնշումներ կգործադրեր Ադրբեջանի նկատմամբ՝ ստանալու նաև նրանց ստորագրությունը: Այսինքն՝ Ադրբեջանի չհամաձայնվելը Քոչարյանի համար ընդամենը պատրվակ էր, որպեսզի չլուծի Արցախի խնդիրը և պահպանի իշխանությունը: ճիշտ նույն բանով հետագա 10 տարիներին զբաղվեց արդեն Սերժ Սարգսյանը: Սրանք անհերքելի փաստեր են և չեն պարունակում որևէ վերաբերմունք Քոչարյանի նկատմամբ: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ինքը չի լուծել Արցախի հարցը, այլ առնվազն 3 անգամ, կատարելով պետական հանցագործություններ, վիժեցրել է Արցախի հարցի լուծումը: Հայաստանում ու Արցախում չկա և չի եղել այլ մարդ, որն Արցախի ապագան թաղելու գործում գերազանցի Ռոբերտ Քոչարյանին: Ես հատուկ չեմ գրում կոռուպցիայի, բանակից թալանած փողերի, անձնական հարստացման, մամուլի բռնաճնշումների և մնացած աղաղակող փաստերի մասին, որոնք անուղղակիորեն կրկին նպաստել են Արցախի կործանմանը: Ես նշում եմ միայն ա՛յն փաստերը, որոնցով Քոչարյանն ուղղակիորեն է թաղել Արցախի ապագան: Այսքանից հետո ինձ ասեք՝ կարո՞ղ է Հայաստանում լինել տրամաբանող մարդ, որը չունենա անձնական շահ, Քոչարյանի հանցագործ բանդայի անդամ չլինի, մտահոգ լինի Արցախի ապագայով և պաշտպանի Քոչարյանին: Պատասխանում եմ՝ ո՛չ, չի կարող: Այդպիսի մարդ լինել չի կարող»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
