Ինչ գործընթաց է սկսվել Փաշինյանի հայտարարությունից հետո. «Ժողովուրդ»
![]() 320 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 09:25 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում գործընթաց է սկսվել: Հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ վենդետայի մասին հայտարարությունից հետո նրանք լայն թափով գործի են անցել: Բանն այն է, որ երեկ Թալինում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական ուշագրավ հայտարարությամբ՝ հերքելով ընդամենը մայիսի 28-ին ասված մեկ այլ հայտարարություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: «Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու», – ասաց նա: Փաշինյանը զգուշացրեց՝ ամենադաժան քաղաքական վենդետա է լինելու: «Հանկարծ չփորձեք թպրտալ, կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած՝ դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի», – ասաց նա: Եվ, ահա, թերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգ է տրվել, որ իրավապահներն ավարտեն իրենց վարույթում գտնվող գործերը, բեռնաթափվեն, որպեսզի պատրաստ լինեն զբաղվել վենդետաներով ընտրություններից հետո: Սակայն այստեղ էլ ուշագրավն այն է, որ չնայած այս հրահանգին՝ դատավորներից շատերը գտնվում են արձակուրդում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
