«Սուրճի սեղանի մոտ ինձ ասում են՝ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի». Փաշինյանի սկանդալային ձայնագրությունը
![]() 968 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 19:10 Ինչպես արդեն հայտնել էինք՝ Սերժ Սարգսյանը քիչ առաջ հրապարակեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունը: Ձայնագրության տեքստային տարբերակը ներակայցնում ենք ստորև: Խոսում է Նիկոլ Փաշինյանը. «Երբ որ ես 2018-ի մայիսի 12-ին գնում եմ Սոչի և էնտեղ հանդիպում եմ ունենում, այսինքն, էնտեղ առաջին մեր ծանոթությունը տեղի ա ունենում: Էնտեղ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, սուրճ են խմում և այլն, էնտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը և բանը՝ Լուկաշենկոն և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդավարական վստահություն ունես և այլն, և այլն և պատմական շանս է սա քեզ համար, որ Ղարաբաղի հարցը լուծես: Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասեք՝ ինչ ա նշանակում լուծել: Ու իրանք նորից պատմում են ինձ էն, ինչը որ գրված է «Լավորվի պլանի» մեջ՝ զորքը հետ քաշվի և այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն: Ես ասում եմ էն, ինչ-որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում: Ու էդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնում եմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքի՞ր ա, թե՞՝ չէ: Չէ, բայց ասում ա, երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում ա՝ եթե սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան, ես էլ էնտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք, որ ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի, չի լինի, դա չի լինի: Ու էս ամեն ինչի արդյուքում ա, բազմաթիվ բանով ասել եմ՝ ես հասկացա, որ իրանք ուզում են դնեն էն մյուս կոնվեյերի վրա, որի վերջում խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր: Ինձ համար պարզ էր, իմ խնդիրն էդտեղ հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կոնվեյերի վրայից թռնել, ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք ա դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ, չափազանց ռիսկային էր»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
