Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալն աճել է 22.5%-ով

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալն աճել է 22.5%-ով
326
Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 22:50

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր առևտրաշրջանառության ծավալները 2021-ի հունվար-ապրիլ ժամանակաշրջանում նախորդ տարվա նույն ժամանահակատվածի համեմատ աճել է 22.5%-ով՝ հասնելով 9.1 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ Ռուսաստանից Թուրքիա կատարվող արտահանումն աճել է 21.1%-ով՝ հասնելով 7 միլիարդ 189 մլն դոլարի, իսկ Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 27.8%ով՝ դառնալով 1 միլիարդ 938 միլիոն:
Այս առարկա ժամանակահատվածում Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի հետ առևտրի մասնաբաժինը 4%-ից դարձել է 4.2%, գրում է «Էրմենիհաբեր»-ը: