«Այս որոշումը փաստական ապացույց է ենթադրյալ հանցագործության մասին». Էդգար Ղազարյան
![]() 289 Հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ., 20:40 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ է նշանակել տխրահռչակ Տրդատ Սարգսյանի եղբորը՝ Վարդան Սարգսյանին։ Ստացվում է, որ սկանդալային պատմությունը, որի կիզակետում հայտնվել էր իր աշխատանքային կենսագրությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից սկսած Տրդատ Սարգսյանը, աղմկահարույց դեպքերից հետո, բացի դրանից, որ խուսափել է պատասխանատվությունից, նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար, հանգրվանել է այդ կուսակցության համամասնական ցուցակի 64-րդ հորիզոնականում, նրա փաստաբանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ, իսկ նրա եղբայրը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ։ Ի դեպ, մարզպետի տեղակալ նշանակելու մասին 2021 թվականի հունիսի 4-ի թիվ 617-Ա որոշումը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ոչ թե որպես ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար (չնայած այն հանգամանքին, որ նա 2021 թվականի ապրիլի 25-ից հետո նաև այդ կարգավիճակում հանդես գալու իրավունք չունի), այլ՝ որպես ՀՀ վարչապետ, ինչը փաստական ապացույց է ՀՀ Քրեական օրենսգիրք 300 հոդվածի 2-րդ մասով կատարված ենթադրյալ հանցագործության մասին։ Կոռուպցիա՞, հովանավորչությո՞ւն, ամենաթողությո՞ւն, ապօրինություննե՞ր, հասարակության հանդեպ արհամարհա՞նք․․․ ո՛չ, չենք լսել»։ ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54

