«Պարբերաբար Ադրբեջանին քարտեզներ ենք տվել, նաև Լավրովի հետ եմ ուղարկել». Նիկոլ Փաշինյան
![]() 381 Շաբաթ, 12 հունիսի, 2021 թ., 21:15 Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում քարոզարշավի շրջանակներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադարձին զուգընթաց հայկական կողմը պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ է տվել։ «Մենք այսօր ոչ թե ականապատ տարածքների քարտեզները փոխանակել ենք մեր 15 գերիների հետ, այլ ուղղակի քայլին քայլով ենք պատասխանել։ Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններում անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն՝ դրանք չեն բաժանում մեզ այլևս հայտնի հանգամանքների բերումով, այլ գտնվում են նրանց թիկունքում...:Պաշտոնապես ասում եմ՝ մենք երբեք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել Ադրբեջանին, այդ Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձը։ Երբ ՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան և նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե կոչ են անում ականապատ տարածքների մասին տեղեկություններ տրամադրել, նաև Լավրովի հետ եմ որոշ քարտեզնոր Ադրբեջան ուղարկել», - ասաց Փաշինյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
