«Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հանցագործության մասին է խոսքը». բնապահպան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2004թ-ին վաճառվեց 600 հազար ԱՄՆ-ի դոլարով։ Այդ գումարն այն ժամանակ կարելի էր ստանալ ընդամենը 15 տոննա մոլիբդեն կամ 200 տոննա պղինձ վաճառելու արդյունքում։
Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հանցագործության մասին է խոսքը։ Ավելի լավ պատկերացնելու և համեմատելու համար մի քանի թիվ էլ գրեմ․
Պաշտոնական հրապարակումների համաձայն 2004թ-ին Հայաստանում արտադրվել է՝
- 17703 տոննա պղինձ (մոտ 53 միլիոն դոլար)
- 9470 տոննա սև պղինձ (մոտ 29 միլիոն դոլար)
- 5784 տոննա մոլիբդենի 51% խտանյութ (մոտ 88 միլիոն դոլար)
- 870 տոննա մոլիբդենի եռօքսիդ (մոտ 13 միլիոն դոլար)
Կարծում եմ, հիմա ավելի պարզ դառավ ամեն ինչ, ու 2000-ականների՝ իբր թռիչքային տնտեսական զարգացում ապահովելու մասին հիմա մեծ-մեծ խոսողներին ու իրենց խոշոր, պետականամետ կառավարիչներ ներկայացնողներին գիտեք ինչ օրինակներ բերել ու ինչ ասել ի պատասխան։ Թե բա՝ ընտրեք մեզ ու մենք կզարգացնենք Հայաստանը, իրո՞ք։
Շարունակելի․․․
Այն մասին, թե այդ տարիներին ինչպես Հայաստանը 100 տոկոսով հրաժարվեց ընդերքի պաշարների օգտագործման մեջ իր մասնակցությունից, ինչ թերհաշվարկված ու չնչին գումարներով իրականացվեց պետության ու քաղաքացիների ունեզրկումը՝ կարդացեք «Հանքերն ու կոռուպցիան․ մաս առաջին – Մասնավորեցում կամ ունեզրկում» հոդվածում՝
կամ դիտեք այս տեսանյութում»:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
22022.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
56619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
55119.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
228716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
165815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
87414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
204613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
88612.11.2026, 16:00