«Քոչարյանի նախագահության շրջանը եղել է ամենաանարդյունավետը». Հակոբ Բադալյան
![]() 277 Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 20:15 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռոբերտ Քոչարյանի պարագայում ընդգծված խաղադրույք է արվում անվտանգային բաղադրիչի վրա՝ նրան ասոցացնելով անվտանգության հետ: Անկասկած, Հայաստանի որևէ առաջին դեմքի պարագայում, մեղմ ասած, չի եղել հեշտ աշխարհաքաղաքական վիճակ: Բայց, եթե համեմատենք չորսին, ապա ամենահեշտ վիճակը և նույնիսկ անհամեմատ հեշտ վիճակը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Եվ այդ հարաբերակցությամբ դիտարկելիս, թերևս նկատելի կդառնա, որ այդ համեմատական հեշտության «համեմատությամբ», երկրորդ նախագահի նախագահության շրջանն իրականում եղել է ամենաանարդյունավետը: Անհամեմատ մեծ է եղել հնարավորությունը, և այդ պարագայում բավականին փոքր է եղել արդյունքը: Իսկ անվտանգության առումով երկրորդ նախագահի շրջանում ամենամեծ անվտանգային մարտահրավերը եղել է Բուդապեշտում ՆԱՏՕ վարժանքին Սաֆարովի ոճրագործությունը, և այդ մարտահրավերը Հայաստանից չի ստացել համարժեք արձագանք-պատասխան: Որովհետև նոր իշխանության եկած և բանակցային նոր՝ կոշտ քաղաքականության, ամեն ինչ պահանջելու քաղաքականության անցնող կրտսեր Ալիևը, մարդասպանին Բուդապեշտ գործուղելով, ոչ թե Հայաստանի իրավական դիմադրությունն էր ստուգում, թե Երևանը դատարանում որքան արդյունավետ է լինելու Սաֆարովի պատիժ պոկելու հարցում, այլ ստուգում էր Երևանի քաղաքական, ռազմաքաղաքական դիմադրունակությունը: Իսկ այդտեղ եղել է գրեթե զրո դիմադրություն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
