«Այս իշխանությունը երեք ամսում ավելի շատ մարդ է տուգանել, քան տասը տարվա իմ նախագահության ժամանակ». Ռ. Քոչարյան
![]() 179 Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 17:20 «Թավշյա հեղափոխության ժամանակ պարոն Փաշինյանը բոլորիս խաբեց՝ խոստանալով կվերացնեն տեսախցիկները: Ես ակնկալում եմ ձեզնից, որ գոնե կօգնեք այս չարաբաստիկ բեռը վարորդի վրայից հանելու: Դուք պատրա՞ստ եք»,- Մեծամորում՝ դիմելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, հարցրեց քաղաքացիներից մեկը: «Նախ՝ ես տարբերվում եմ ձեր նշած անձնավորությունից, ինչ ասում եմ՝ անում եմ: Այդ կամեռաների թիվն այսօր աճել է, տուգանքների թիվն աճել է, մի քիչ գումարն են պակասեցրել, բայց ամեն ինչը աճել է: Ուղղակի, այս իշխանությունը երեք ամսում ավելի շատ մարդ է տուգանել, քան տասը տարվա իմ նախագահության ժամանակ: Մի կողմից այդ կամեռաները երթևեկության անվտանգության համար կարևոր հանգամանք են, մյուս կողմից, այդ տուգանք կոչեցյալը նվազագույն կամ միջին աշխատավարձի հետ գոնե ողջամիտ հարաբերակցության մեջ պիտի լինի: Հա, գրեցիր, շտրաֆները շարեցիր, հետո՞: Ընտանիքներ են սնանկանում այդ շտրաֆների պատճառով»,- ասաց Քոչարյանը: «Առաջին քայլերից են լինելու՝ դադարեցնել այն, ինչը լրացուցիչ շարել են, ինչը բիզնես են սարքել: Ընդհանարպես, այս գործն աշխարհում բիզնես չի դիտվում, մեզ մոտ այդ գործը դարձրել են բիզնես»,- շարունակեց ՀՀ երկրորդ նախագահը՝ նշելով, որ ընտրվելու դեպքում՝ վերանայելու են: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
