«Պարզ է, որ նման սադրանքն ուղղված է Ռուսաստանին և Իրանին». Վարդան Ոսկանյան
![]() 201 Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 15:15 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանի՝ Շուշի այցը դեռ չսկսած, արդեն իսկ թուրքական կողմից թվիթերյան սադրիչ գրառում է կատարվել։ Էրդողանական վարչախմբի արտաքին քաղաքականության գաղափարախոսներից նախագահի խորհրդականի և խոսնակի պաշտոնն զբաղեցնող Իբրահիմ Քալինը Շուշի այցն անուղղակիորեն կապել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ՝ մատնանշելով, որ հենց այդ միջոցառումից հետո են մեկնում «Ադրբեջանի պատմական և մշակութային մայրաքաղաք Շուշի»։ Պարզ է, որ նման սադրանքն ուղղված է առաջին հերթին հականատօյական քաղաքականություն վարող Ռուսաստանին և Իրանին։ Զուգահեռաբար, ուշագրավ է, որ Բաքվի բռնապետի ռուսալեզու ամենատխրահռչակ քարոզչամիջոցներից մեկը Քալինի գրառումը թուրքերենից թարգմանել է հնարավորին մեղմ տարբերակով՝ դուրս թողնելով մի քանի հանդուգն ձևակերպումներ։ Մասնավորապես, էրդողանական վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյան թուրքերենով բառացիորեն գրել է, որ «Կովկասի պատմությունը վերաշարադրվում է հավատով, համառությամբ և խիզախումով», մինչդեռ դա մեղմացված թարգմանվել է՝ «Կովկասի պատմության մեջ գրվում է նոր էջ»։ Մյուս կողմից թարգմանության մեջ բաց է թողնվել մի հատված, որը, մեղմ ասած, դուրեկան չէր կարող լինել հենց Բաքվի բռնապետի համար, քանի որ Էրդողանի այցը դրանում գնահատվում է «Ղարաբաղյան հաղթանակը պսակող»»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
