Տիգրան Ուրիխանյանը բանավեճի սկզբին լքեց Հանրայինի տաղավարը
![]() 262 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 22:30 «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող բանավեճի սկզբին իր բացման խոսքից անմիջապես հետո լքեց հեռուստաընկերության տաղավարը: «10-րդ տարին է, ինչ ես դեռ աշխատում եմ ՀՀ խորհրդարանում: 10 տարվա իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում իմ հանդիպած բոլոր իշխանությունների օրոք ես մի հարց եմ տվել՝ ինչո՞ւ է ժողովուրդս վատ ապրում...: Ինձ հետաքրքրող հարցերը վերաբերում են բոլոր նախկիններին և այս իշխանությանը: Ինչո՞ւ այս բանավեճն ընտրվեց ու կազմակերպվեց այնպես, որ ես չկարողանամ նախկիններին ու ներկաներին տալ էդ նույն հարցերը: Ես այսօր այստեղ եմ, որ հարգանքս դրսևորեմ ձեր և հեռուստադիտողի հանդեպ, այլ ոչ թե ՝ արհամարհանք: Եկել եմ, որ հայտնեմ՝ այս ձևաչափը կայանալ չի կարող և լքեմ ձեզ: Շնորհակալ եմ ուշադրության համար»,- ավարտելով խոսքը՝ Ուրիխանյանը լքեց Հանրայինի տաղավարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
