Coca-Cola-ի կապիտալացումը նվազել է 4 միլիարդ դոլարով Կրիշտիանու Ռոնալդուի ժեստից հետո
![]() 1565 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 23:40 Coca-Cola ընկերության մեկ ակցիայի արժեքը 56,10 դոլարից նվազել է 55,34-ի: Ըստ իսպանական Marca թերթի, դա կապված է Կրիշտիանու Ռոնալդուի վանող ժեստի հետ Պորտուգալիա-Հունգարիա հանդիպման նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ: Ռոնալդուն մի կողմ է հրել գազավորված ըմպելիքի 2 շշերն ու ցուցադրաբար վեր բարձրացրել ջրով լի շիշը: Դրանից մի քանի ժամ անց ընկերության ակցիաներն սկսել են ընկնել, իսկ նրանց հետ՝ նաև կապիտալացումը՝ 242 միլիարդ դոլարից հասնելով 238 միլիարդի: Евро-2020-ի պաշտոնական հովանավոր Coca-Cola-ի ներկայացուցիչները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել այս կապակցությամբ: Նշենք, որ Ռոնալդուն նախկինում ևս դեմ է արտահայտվել գազավորված ըմպելիքներին: Նա չի օգտագործում շաքար և հետևում է սննդակարգի: Սակայն որոշ լրատվամիջոցներ վստահեցնում են, որ Coca-Cola-ի ակցիաների անկումը սպասելի էր և դա կապ չունի Ռոնալդուի վերաբերմունքի հետ: Ամերիկյան բազմաթիվ ընկերությունների ակցիաներն են ընկել հունիսի 15-ին՝ ԱՄՆ-ի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ Դաշնային պահուստային հանձնաժողովի հայտարարության նախօրեին, գրում է Financial Times-ը: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14011:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
48423.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
49523.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
88622.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
63322.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
81422.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
50722.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
90822.04.2026, 00:13
