«Հիմնական գործընթացները կսկսվեն 3,5 տարի հետո». Ստեփան Դանիելյան
![]() 200 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 17:45 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմնական գործընթացները կսկսվեն 3.5 տարի հետո, երբ Ադրբեջանը պետք է որոշում կայացնի, թե ռուսական զորքերը ևս 5 տարի կամ, ավելի երկար, մնալո՞ւ են Արցախում, թե՞ ոչ: Դա ծանր որոշում է լինելու Ադրբեջանի համար. չհամաձայնվելու դեպքում կբարձրանա Արցախի կարգավիճակի խնդիրը, որպեսզի շրջանցվի Ադրբեջանի մերժելու հնարավորությունը, իսկ համաձայնվելու դեպքում ներիշխանական ճգնաժամի խնդիր կառաջանա: Արցախի պատերազմում մեր դեմ գործել է միջազգային կոալիցիա՝ կազմված Թուրքիայից, Իսրայելից, Բրիտանիայից ու Պակիստանից: Նրանից յուրաքանչյուրն իր խնդիրներն է դրանով լուծել։ Այդ կոալիցիային ընդդեմ հակառակ կոալիցիայի ձևավորումն ընթացքի մեջ է ու բացառված չէ, որ Ադրբեջանում նույն սցենարը կիրառվի, ինչը կիրառվել է 2018 թվականին Հայաստանում՝ «հեղափոխությունը»։ Ֆիքսենք, որ Շուշի փաստաթղթում Թուրքիան Ադրբեջանին պարտադրեց համաձայնվել, որ իրենք միջազգային հարթակներում վարելու են անկախ և միասնական քաղաքականություն: Այսինքն՝ Ադրբեջանը որևէ միջազգային ռազմական կոալիցիայի մեջ չի մտնի։ Սա ուղղակի որպես սցենարներից մեկը պետք է դիտարկվի: Կարելի է դիտարկել ևս մի քանի հետաքրքիր սցենարներ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
