Փաշինյանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
![]() 262 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 21:55 «Կոչ ենք անում ամենևին չվախենալ դեմարկացիա կամ դելիմիտացիա բառերից: Դա մի գործընթաց է, որով անցնում են աշխարհի բոլոր անկախ պետությունները: Նման սահմաններ ունենալը նշանակում է ունենալ անվտանգության միջազգային երաշխիքների էականորեն ավելի բարձր մակարդակ, նշանակում է ժամանակակից իմաստով պարիսպներ քաշել սեփական սահմանների երկայնքով: Այս պրոցեսը մենք չենք փոխկապակցում Ղարաբաղի հարցի հետ: Այդ լուծման առումով մենք լիարժեք կերպով ընդունում ենք այն տրամաբանությունը, որն իրենց հայտարարություններում առաջ են տանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այն է՝ այն կարգավորված չէ և սպասում է համապարփակ և ամբողջական լուծման: Մեր համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման համատեքստն ավելի է ուժեղացրել անջատում հանուն փրկության տրամաբանության ներքո, քանի որ անկհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում: Մասնավորապես՝ այնպիսի օրինակներով, ինչպիսին Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
