«Մեզ առաջնագիծ էին տարել առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, բառացիորեն՝ մատաղ անելու». Կարեն Վարդանյան
![]() 222 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 02:10 Կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, և ես նույն օրը ներկայացա զինկոմիսարիատ, հաջորդ օրը արդեն առաջնագծում էի և մինչև պատերազմի ավարտը ոչ մի օր հենակետս չեմ լքել՝ չհաշված այն հանգամանքը, որ սկզբից մեզ առաջնագիծ էին տարել առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, կարծես թե բառացիորեն՝ մատաղ անելու: Նոյեմբերի 10-ին պատերազմն ավարտվեց, 11-ին վերադարձա տուն իմ միջոցներով, նույնիսկ փոխադրամիջոց չտրամադրեցին: Վերադարձա և ներկայացա զինկոմիսարիատ, ասացին, որ մեկ շաբաթից ինձ կզանգեն կկանչեն և իմ սպայական տոմսում կկատարեն համապատասխան նշումներ, որ ես պատերազմի մասնակից եմ և հետագայում կկարողանամ օգտվել հասանելիք արտոնություններից: Անցել է արդեն 7 ամիս, դեռ չեն էլ զանգել, կարելի է ասել՝ իմ նման շատերի գոյության մասին ուղղակի մոռացել են: Ինչո՞ւ, որովհետև ողջ ե՞նք մնացել, պիտի զոհվեի՞նք, որ գնահատվեինք: Չնայած ինչի՞ց եմ խոսում, նույնիսկ զոհվածները չեն գնահատվում, բոլորս էլ տեսանք, թե ինչպես են տղաների մարմինները 7 ամիս պարկերում պահել թաքցրել: Սա է այս իշխանության գործելաոճը, սա է սրանց նկարագիրը, ինձ այլ փաստարկներ պետք էլ չեն, ինձ իմ աչքի տեսածը, ապրածը հերիք է: Մարդ ինչ աստիճանի պետք է ատի սեփական երկիրը և սեփական ազգը, որ ամսի 20-ին ձայն տա սրանց»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
