«Որ ասում են՝ Արցախը ճանաչենք․ ճանաչելու պատճառով պատերազմ չի սկսվելո՞ւ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 275 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 00:55 «Եթե չենք ճանաչում Ղարաբաղը՝ էս ի՜նչ բլա-բլա է, էդ ինչի՞ եք զինվոր ուղարկում, էդ ինչի՞ են մարդիկ սպանվում, արդյունքը ո՞րն ա»,- քաղաքական ուժերի հետ նախընտրական բանավեճի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին, ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը։ «Այս նոր խորհրդարանում, հուսով եմ, բոլորովին նոր ուժեր կգան, և այդ 60 տոկոսն ուրիշները կվերցնեն։ Առաջին քայլը այն կլինի և կոգևորի հայ ժողովրդին, որ մենք ճանաչում ենք էն՝ ինչ մնացել է Արցախից՝ ԼՂԻՄ-ի պատմական տարածքով»,- ասաց Բագրատյանը Արձագանքելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունն իրեն մեղադրում է այն բանի համար, որ ինքն ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչի պատճառով էլ պատերազմ է սկսվել։ «Եթե, իրենց տրամաբանությամբ, այդ նախադասության պատճառով պատերազմ է սկսվել, ապա ի՞նչ կլիներ, բա Արցախը ճանաչելու պարագայում պատերազմ չէ՞ր սկսվի։ Հիմա, որ ասում են՝ Արցախը ճանաչենք, ճանաչելու պատճառով պատերազմ չի սկսվելո՞ւ։ Ինձ համար ակնհայտ է, որ սա հստակ պատերազմին տանող դիրքորոշում է»,- կարծիք հայտնեց Փաշինյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
