Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
![]() 220 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 01:15 «Հայ գերիների ճշտված թիվը 60 է»․ այսօր Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահի դրությամբ պատերազմի ընթացքում զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրը անհայտ 268 մարդ, հաստատված գերիներ, այս պահին, ունենք 60 հոգի և ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,-հայտնել է Փաշինյանը և հավելեց, որ այս պահի դրությամբ 89 գերեվարված անձ է վերադարձվել, որոնցից 6-ը գերեվարվել են մինչև պատերազմը։ «Ուզում եմ ընդգծել, որ 1994 թվականից մինչև այսօր 395 մարդ անհետ կորած է համարվում»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի քարտեզներին, Փաշինյանը հավաստիացրել է, որ մի փոքր մասն են տվել Ադրբեջանին, ոչ թե ամբողջը։ «Դա ոչ թե փոխանակություն է եղել, այլ հումանիտար քայլ։ Դրանք այն ականները չեն, որոնք մեզ այսօր բաժանում են ադրբեջանցիներից»,-ասել է նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
