«Էրդողանն ու Ալիևը, երբ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, «հաղթողի» քմահաճույք չէ, որ դրսևորում են». Հակոբ Բադալյան
![]() 168 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 09:55 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրդողանն ու Ալիևը, երբ խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, նրանք «հաղթողի» քմահաճույք չէ, որ դրսևորում են: Առիթ եմ ունեցել ասելու՝ նրանք այդ թեման բերում են հղում անելով բանակցային պատմությանը, որի շրջանակում մի քանի «վարիացիայով» քննարկվել է միջանցքի հարցը: Եվ այդ «պատմության» մասնակից են թե՛ ԱՄՆ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան՝ Մինսկի խմբի համանախագահության բերումով: Ըստ այդմ՝ շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշում ունեն այդ երկրները ներկայում: Նաև այդ պատճառով Բայդեն-Պուտին հանդիպումից օրեր առաջ գրել էի, իհարկե, որոշակիորեն պայմանական, թե արդյո՞ք կփակվի «միջանցքի» թեման: Խոսքը միայն ուղիղ իմաստի մասին չէ, որ նստեն ու փակեն, այլ այն մասին, թե արդյո՞ք նրանց համար «պատմությունն» այդ մասով կորցրել է արդիականությունը, թե ոչ: Այդ համատեքստում է նաև, որ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է՝ միջանցքի հարց մեր կառավարությունը չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկելու: Դա այդ «պատմությունից» հրաժարվելու փորձ է: Կարգավորման ամբողջ պատմության անբարենպաստ փաթեթից հրաժարվելու փորձը չստացվեց՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների ինչ հարաբերակցության հետևանքով, ասելը շատ բարդ է, բայց չստացվեց: Հիմա, պատերազմից հետո փորձ է արվում հրաժարվել այդ «պատմության», այսպես ասած, «մնացած» դետալից, որ առաջ են մղում Էրդողանն ու Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցք»: Գոնե դա ստացվելու համար է շատ կարևոր, որպեսզի Հայաստանում ներկայումս իշխանության չգա մարդ, կամ ուժ, որը մասնակից է եղել «միջանցքի» շուրջ քննարկումների, համենայն դեպս քանի դեռ ակնհայտ չէ, որ հարցը դուրս է բերվել օրակարգից և Ալիևի առաջ այն փակել են վերջնականապես: Եվ, գուցե հնչի տարօրինակ, բայց ունեմ հույս և տպավորություն, որ իրականում այդ ուժերը չեն էլ ուզում գան իշխանության, պարզապես պայքարում են «ընդդիմության» տեղը հնարավորինս լայն ու երկարաժամկետ ապահովելու համար: Այդ հարցում տպավորությունս գուցե սխալ է, տեսնենք»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
