«Լավրովն ասեկոսե է անվանում, Պեսկովն ասում է՝ հատուկ ուշադրության արժանի հարց է». Հակոբ Բադալյան
![]() 242 Շաբաթ, 19 հունիսի, 2021 թ., 01:05 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մոսկվան արձագանքում է Ադրբեջանում ռազմակայանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը: Ընդ որում՝ արձագանքը հետաքրքիր է էն առումով, որ ԱԳ նախարար Լավրովը թեման ասեկոսե է անվանում, իսկ Պուտինի խոսնակ Պեսկովն ասում է, որ դա Ռուսաստանից հատուկ ուշադրության արժանի հարց է և իրենք քայլեր կձեռնարկեն իրենց անվտանգության համար: Կա՞ այս թեմայի վերաբերյալ կարծիքների բախում ՌԴ վերնախավում: Մեղմ ասած, բացառված չէ, ինչը որոշակի առումով, իհարկե, նաև նորմալ է, բայց հետաքրքիր է, որ ստանում է արտաքին դրսևորում, կամ տալիս այդպիսի դիտարկման առիթ: Եթե Լավրովի «ասեկոսեն» ունի իմաստ, որ թեման պետք է փակել ու էլ չշարունակել, ապա սա կարող ենք ողջունել: Ինչու ողջունել, որովհետև թեման բաց պահել, նշանակում է անել առևտուր, ինչի համար էլ Էրդողանը բացել է այն: Ու էստեղ ահա, Պեսկովին արժե ասել՝ մի արեք, ի սեր Աստծո մի արեք ոչ մի քայլ ձեր անվտանգության համար, թողեք թող բացեն ռազմակայան, եթե ուզում են, որովհետև ավելի լավ է դուք հանձնեք Ադրբեջանը կամ պարտվեք Ադրբեջանում՝ մեկ է էսպես, թե էնպես պարտված եք, քան հերթական անգամ Հայաստանի ու Արցախի պարտություն պլանավորեք՝ թուրքերի հետ ձեր հարցերը լուծելու համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
