«Պետք է հասկանալ՝ անվտանգային միջավայրի խաթարումը ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան
![]() 293 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 23:05 «Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ ձեր իշխանությունը ամենամեծ հարվածի տակ դրեց անվտանգային միջավայրը, և եթե չկա անվտանգային միջավայր ոչ մի լավ բան չի աշխատի։ Այսինքն՝ եթե մնում եք դուք իշխանության, ապա այդ անվտանգային միջավայրը երբեք չի փոխվի»,- հարցազրույցի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը։ «Գիտե՞ք, շատ ճիշտ են ասում, օրինակ, որ եթե անվտանգային միջավայր չլինի՝ ոչ մի բան չի զարգանա, բայց խնդիրը հետևյալն է՝ իսկ այդ անվտանգային միջավայրի խաթարումը ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել։ Դա չի կարող ուղղակի մի օրում տեղի ունենալ։ Որպեսզի այդ պրոցեսը հասկանանք, պետք է պատկերացնենք այն փուլերը, որոնցով զարգացել է Ղարաբաղի հարցը»։ Ղազարյանի դիտարկմանը, թե նախկինների մասին գիտենք, այս պահին պատասխանատուն վարչապետի պաշտոնակատարն է, ուստի ինչպե՞ս պետք է այդ հարցը լուծի, Փաշինյանը պատասխանեց․ «Առաջինը՝ մեր միջազգային քաղաքականությամբ և միջազգային դիվանագիտությամբ։ Միջազգային հարաբերությունների զսպող մեխանիզմները պետք է աշխատեն։ Առաջին հերթին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմամբ, և երկրորդ՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործմամբ, երրորդը՝ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահությամբ վերաներգրավմամբ մեր տարածաշրջանի անվտանգային գործերին»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
