Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մարտի 1-ով իշխանության եկածին ծառայող լրատվականները ֆանտաստիկ լուրեր են տարածում». Ա. Հովհաննիսյան

«Մարտի 1-ով իշխանության եկածին ծառայող լրատվականները ֆանտաստիկ լուրեր են տարածում». Ա. Հովհաննիսյան
163
Կիրակի, 20 հունիսի, 2021 թ., 15:15

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղ առավոտից մի շարք լրատվականներ, որոնք պատկանում և ծառայում են հոկտեմբերի 27-ի ժամանակ նախագահի աթոռը զբաղեցնողին ու մարտի 1-ով իշխանության եկածին, ակտիվորեն տարածում են ֆանտաստիկ լուրեր ՔՊ-ի կողմից ընտրախախտումների մասին։
Զուգահեռ իրականությունը, սակայն, այն մասին է, որ արդեն ձերբակալվել և ձերբակալվում են այս անձանց ծառայող դաշինքների թեկնածուներ և շտաբի անդամներ ընտրակաշառքների, սպառնալիքների և այլ խախտումների հիմքով։
Պատկերացնո՞ւմ եք՝ 20 տարի բոլոր հնարավոր ընտրությունները բոլոր հնարավոր ձևերով կեղծածները եկել են և մի ուժի, որին հաջողվեց 2018-ից սկսած անցկացնել ընտրություններ, որոնք առաջին անգամ չվիճարկվեցին ՍԴ-ում, մեղադրում են ընտրակեղծարարության մեջ։
Մարտավարությունը պարզ է և պրիմիտիվ․ ընտրություններում երբեք չհաղթածները փորձ են անում ստեղծել կեղծ իրականություն ընտրությունների վրա ստվեր գցելու համար՝ հող նախապատրաստելով հետագա խժդժությունների համար։
2018 թվականից ի վեր Հայաստանի բոլոր քաղաքացիները տեսել և զգացել են իրենց քվեի ուժը, և ընտրելու իրավունքի վրա ցանկացած ապօրինի ազդեցություն պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։
Սիրելի՛ հայրենակիցներ, գնացե՛ք և իրացրե՛ք ձեր իշխանությունը, արտահայտե՛ք ձեր պողպատյա կամքը»: