Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության իրավունք»․ Գարրի Արզումանյան

«Յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության իրավունք»․ Գարրի Արզումանյան
144
Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 05:00

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ գժտվում ընկերներից կամ ծանոթներիցս որևէ մեկի հետ՝ անկախ նրանից, թե ում են տվել իրենց քվեն: Չեմ ջնջում որևէ մեկին իմ ֆեյսբուքյան ընկերներից: Չեմ թշնամանում որևէ մեկի հետ: Ոչ մեկին չեմ անվանում զոմբի, անմակարդակ, թալանչի, ժեխ: Ինձ ոչ մեկից բարձր չեմ դասում:
Յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության իրավունք, և անհրաժեշտ է հարգել այդ իրավունքը: Մեզանից ոչ ոք ամենագետ չէ և չի տիրապետում ողջ տեղեկատվությանը, որպեսզի օբյեկտիվ դատի ուրիշներին ու նրանց գործողությունները:
Սովորենք հարգել մարդկանց և նրանց իրավունքները»: