Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Շուտով Նոյեմբերյան գնալիս, ինչպես Կապան, 5 տեղ կզելու եք ադրբեջանցու ավտոմատի տակ». Վահե Սարգսյան

«Շուտով Նոյեմբերյան գնալիս, ինչպես Կապան, 5 տեղ կզելու եք ադրբեջանցու ավտոմատի տակ». Վահե Սարգսյան
263
Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 01:55

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով Նոյեմբերյան գնալիս, ինչպես Կապան, 5 տեղ կզելու եք ադրբեջանցու ավտոմատի տակ:
Կիրանցցիք, ում այսօր 70 տոկոս ձայն եք տվել, նա թուրքին բերելու է բոստաններիդ մոտ, ավելին, Շուռնուխի նման, ձեր տներից մի քանիսն անցնելու է թուրքին (էդ տների տերերն էլ հենց ձայն են տվել տեղական թուրքին):
Դե, էլ չասեմ, որ կնիկ-երեխաներդ դողալու են վախից, դուք էլ դարդոտ ծխելու եք, տներիդ վրա թուրքի ուղղությամբ կամեռաներ եք շարելու, գիշեր - ցերեկ հերթապահելու եք՝ զուգահեռ մտածելով մի տեղ սիկտիրվելու մասին՝ այնպես, ինչպես հիմա դողում են էսօր կրկին թուրքին ձեն տված ճակատենցիք, դավիթբեկցիք ու շուռնուխցիք»: